Ովքեր են ընդլայնում Մերձավոր Արևելքում հակամարտությունը. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Որոշ ուժեր ցանկանում են ընդլայնել հակամարտությունը Մերձավոր Արևելքում․ Պուտին
Որոշ ուժեր փորձում են այլ երկրներին ներքաշել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ, ասել է Վլադիմիր Պուտինը կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Մենք տեսնում ենք որոշ ուժերի կողմից հետագա էսկալացիա հրահրելու, որքան հնարավոր է շատ այլ երկրների և ժողովուրդների հակամարտության մեջ ներքաշելու փորձեր՝ դրանք օգտագործելով սեփական եսասիրական շահերի համար։ Նրանք փորձում են քաոսի, փոխադարձ ատելության իրական ալիք բարձրացնել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև նրա սահմաններից դուրս»,- ասել է նա։
Կանադայի ԱԳ նախարարը Ջերմուկում է
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
Նա Ջերմուկում այցելել է ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։
«Շատ հաճելի է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ԵՄ անդամություն չունեցող առաջին երկիրն է, որ միանում է այս առաքելությանը»,– ասել է նա։
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի՝ The Wall Street Journal-ին տված հարցացրույցը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։
«Իհարկե, շարունակվում են փորձերը՝ օգնելու Բաքվին և Երևանին վերջապես կնքելու խաղաղության պայմանագիրը։ Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ողջ շրջանում ավելի դրական կենսամակարդակի հասնելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին հարցին։
Սադրիչ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի կապերը նսեմացնելուն․ Զախարովան Փաշինյանի հարցազրույցի մասին
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Wall Street Journal թերթին տված հարցազրույցը։ Փաշինյանը հարցազրույցում հայտարարել է, որ հանրապետությունում ռուսական ռազմաբազաների ներկայության մեջ առավելություն չի տեսնում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան ԶԼՄ–ները «հարձակվել» պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա` նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Մենք տեսնում ենք, որ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի բազմապլանային կապերին առավելագույն վնաս հասցնելուն»,- ասել է Զախարովան։
ԵՄ առաքելությունը մոնիտորինգի անվան տակ տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ
Ռուսաստանը, եթե Երևանում լինի քաղաքական կամք, պատրաստ է հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին՝ եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ Զախարովայի՝ եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում, ապա շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել։ «Փոխարենը, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելություն, որը մոնիտորինգի անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ՝ զեկույցներ պատրաստելով բացառապես Բրյուսելի համար»:
ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ կազմված վարչական ակտերը կբեկանվեն
Նախարարությունից հայտնում են, որ կազմված վարչական ակտերը կբեկանվեն և ընթացիկ փուլում գտնվող վարույթները կկարճվեն, իսկ հոկտեմբերի 26-ից սկսած՝ բոլոր խախտումները պատշաճ փաստաթղթավորվելու են և ենթակա են լինելու կատարման։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը բխում է երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության երաշխավորումից, հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»։
ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
ՌԴ-ում Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը երեկ կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրա ուշադրությունը հրավիրվել է Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին առավել բացասական հրապարակումների վրա»,- ասել է Զախարովան` նշելով, որ խաղաղապահներն իրենց կյանքը վտանգի են ենթարկում նաև Հայաստանի ժողովրդի անվտանգության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում