Կրեմլը արձագանքել է Պուտինի մահվան մասին տարածվող լուրերին

Կրեմլը արձագանքել է Պուտինի մահվան մասին տարածվող լուրերին

Ողջ գիշեր ռուսական մեդիադաշտում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մահվան մասին լուրեր էին շրջանառվում։ Առաջինն այդ տեղեկատվությունը հրապարակել է «Генерал СВР» տելեգրամյան ալիքը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մահացել է այսօր երեկոյան Վալդայի նստավայրում: Մոսկվայի ժամանակով 20.42-ին բժիշկները դադարեցրել են վերակենդանացումը և արձանագրել մահը։ Այժմ բժիշկները արգելափակված են Պուտինի դիակով սենյակում, նրանց պահում են նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները Դմիտրի Կոչնևի անձնական կարգադրությամբ, որը կապի մեջ է և հրահանգներ է ստանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևից: Նախագահի նմանակի պահպանությունն ուժեղացվել է», նշված է տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ։

Լուրերն այնքան արագ էին տարածվում, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ստիպված է եղել արձագանքել և հերքել տարածվող բամբասանքները։ Վերջինս աբսուրդային է կոչել Պուտինի մահվան մասին լուրերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում