Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

Հնդկաստանն ուսումնասիրում է Հայաստանին զենք-զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ Տեղեկությունը հյատնում է The Economic Times թերթը` հղում անելով իր աղբյուրներին։ Նյութից հատվածներ է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Մատակարարումները կիրականացվեն 2022 թվականի սեպտեմբերին երկու երկրների միջև կնքված պայմանագրերի հիման վրա։ Պայմանագրերի գումարը կազմում է 20 մլրդ ռուփի (244,7 մլն դոլար)։ Դրանց համաձայն՝ Հնդկաստանն ավելի վաղ Հայաստանին է մատակարարել սեփական արտադրության «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք առաջին անգամ վաճառվել են արտերկրում, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և զինամթերքի խմբաքանակ», – նշում է պարբերականը:

Զենքի մատակարարումն իրականացվել է Իրանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքով։ Indian Defence Research Wing առցանց-հարթակը հայտնել է, որ օգոստոսի սկզբին Հնդկական Bharat Forge LTD պաշտպանական ընկերությունը Հայաստանին է փոխանցել վեց քարշակվող 155 մմ ATAGS հաուբից՝ 155,5 մլն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում:

Գործարքը նախատեսում է երեք տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել այդ տեսակի 90 հրետանի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում