Բայդենի տարիքը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար. Ջոնսոն

Բայդենի տարիքը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար. Ջոնսոն

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Մայք Ջոնսոնը (Լուիզիանա նահանգից)  Fox News հեռուստաալիքի եթերում լրագրող Շոն Հաննիտիին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարիքը վտանգ է ներկայացնում երկրի համար։

Այն հարցին, թե արդյո՞ք Բայդենի մոտ մտավոր ունակությունների անկում  է նկատվում, և արդյո՞ք նա դրանում վտանգ է տեսնում ԱՄՆ-ի համար, Ջոնսոնը պատասխանել  է.

«Ես կարծում եմ, որ մեզանից շատերն այդպես են մտածում։Դա անձնական թերություն չէ, բայց դա կապված է տարիքի և խելացիության հետ․ բոլոր մարդիկ տարբեր կերպ են ծերանում։Եվ մեզ մտահոգում է, որ հիմա ժամանակը չէ համաշխարհային բեմում մեր թուլությունը ցուցադրելու համար։ Հիմա վտանգավոր ժամանակ է, աշխարհը վառոդի տակառ է», – նշել Է Ջոնսոնը և եզրափակել, -«Կարծում եմ, որ Բայդենի նախագահությունը ձախողված է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում