Խաղաղության հաստատումը բոլոր երկրներից պահանջելու է գործուն քայլեր․ՀՀ ԱԳ նախարար
Նմանատիպ
Հարավային Կովկասում խաղաղության կարելի է հասնել Երևանի և Բաքվի կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմամբ՝ ամենաթարմ խորհրդային քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելով։Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության հաստատումը բոլոր երկրներից պահանջելու է գործուն քայլեր։ Նա ասել է, որ պետք է հրաժարվել մաքսիմալիստական նկրտումներից, և բացառել անհանդուրժողականությունն ու հայատյացությունը։
Հիմնական սկզբունքներն արդեն շարադրված են Գրանադայի հայտարարության մեջ, և Հայաստանը սպասում է այդ հայտարարության աջակցությանը միջազգային գործընկերների կողմից։Վստահության կայունացման համար կարևոր են նաև Արցախի բնակիչների իրավունքների և հայկական ժառանգության պաշտպանության հարցերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում