Քերոբյանը Լոնդոնում քննարկել է կապիտալի շուկայի հնարավորությունները
27/10/2023 15:55
Նմանատիպ
Հայաստանյան խոշոր կազմակերպությունները հնարավոր է` արևմտյան կապիտալի շուկայում ունենան թողարկումներ ու արևմտյան շուկաներից ներդրումներ ներգրավեն։ Այս հեռանկարներն են Լոնդոնում քննարկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը HSBC բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կապիտալի շուկաներ հայկական ընկերությունների մուտքի հնարավորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` օպտիմալ թողարկման լուծումները գտնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում