Հայաստանն ու Ադրբեջանը ծանոթ են սահմանազատման քարտեզներին․ Կոստանյան

Հայաստանն ու Ադրբեջանը ծանոթ են սահմանազատման քարտեզներին․ Կոստանյան

«3+3»-ը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ չէ, այլ տարածաշրջանային համագործակցության հարթակ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկմանը։

Ըստ նրա՝ նպատակը ոչ թե հարթակներն են, այլ հարևանների հետ հարաբերությունների կարգավորում։

ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե խորհրդային ժամանակներից մնացած սահմանազատման քարտեզները գտնվում են միայն Ռուսաստանի ձեռքում։ Ըստ Կոստանյանի՝ այն քարտեզները, որոնց մասին խոսվում է՝ 1974-78թթ․ քարտեզներն են, իսկ դրանց թե՛ հայկական կողմն է ծանոթ, թե՛ ադրբեջանական։

Կոստանյանը հավելել է, որ այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում