ՀՀ-ն չի փոխում իր արտաքին վեկտորը․ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

ՀՀ-ն չի փոխում իր արտաքին վեկտորը․ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը համաձայն չէ այն գնահատականի հետ, թե Հայաստանը Ռուսաստանի հետ ավելի է սրում իր հարաբերությունները։ Այս մասին նա ասել է News.am-ի հետ զրույցում։

«Նորմալ աշխատանքային գործընթաց է, գործընկերները միմյանց հարցեր ունեն, դիվանագետների միջոցով պարզաբանում ենք այդ հարցերը»,- ասել է նա:

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ՌԴ ռազմաբազայի մասին չի հուշում, որ Հայաստանը փոխում է արտաքին վեկտորը, փոխնախարարը նշել է՝ «Ո՛չ, չի հուշում»։

Հարցին` արդյոք Հայաստանը համաձայնել է Ռուսաստանի առաջարկին` Մոսկվայում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը, ՀՀ փոխարտգործնախարարը պատասխանել է.

«Եթե Հայաստանը համաձայնություն տա, դրա մասին, բնականաբար կտեղեկանաք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր` քաղաքական կամքի առկայության դեպքում Մոսկվան պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, չնայած այն հանգամանքին, որ արևմտյան ԶԼՄ-ները սադրիչ միջոցներով փորձում են ազդել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում