Իրանում ընթանում է «Էքտեդար 1402» զորավարժությունը
Նմանատիպ
Իրանի ցամաքային զորքերը սկսել են երկօրյա զորավարժություն, որը կոչվում է «Էքտեդար 1402» (Power 2023)։ Զորավարժություններին մասնակցում են զրահապատ և հետևակային մարտական կազմավորումներ և արագ արձագանքման ուժեր։ Այս մասին հայտնել է Fars լրատվական գործակալությանը՝ հղում անելով Իրանի բանակի բրիգադի գեներալ Քարիմ Չաշակին։
«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերը սկսել են «Էքտեդար 1402» զորավարժությունը, որին կմասնակցեն տարբեր զրահապատ, հետևակային, շարժական հարձակման բրիգադներ, արագ արձագանքման հրթիռային ուժեր, ուղղաթիռային զորքեր, անօդաչու ստորաբաժանումներ, ինժեներական զորքեր և աջակից այլ էլեմենտներ»,- ասել է գեներալ Քարիմ Չաշակը։
Զորավարժություններն ընթանում են Նասրաբադ շրջանում՝ Սպահան քաղաքի մոտ, որը գտնվում է երկրի կենտրոնական հատվածում։
Չաշակը նշել է, որ Իրանի յոթ նահանգների զինվորականները կանցնեն 1100 կիլոմետր երկարությամբ երթուղի: Նրա խոսքով՝ զորավարժություններն անցկացվում են բանակի ցամաքային զորքերի մարտունակության բարձրացման, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների դեմ զսպման մակարդակը բարձրացնելու նպատակով։
Գեներալը այս զորավարժությունների առանձնահատկություններից մեկն անվանել է ներգրավված ուղղաթիռների քանակը․ դրանք կլինեն ավելի քան 200։
Հետևեք մեզ նաև Telegram-ում