ԱՄՆ-ն արդիականացնում է իր գլխավոր միջուկային ռումբը՝ B61-ը
Նմանատիպ
ԱՄՆ-ը որոշել է արդիականացնել իր հիմնական B61 ատոմային ռումբը մինչև B61-13 տարբերակ՝ առանց փոխելու իր զինանոցում միջուկային զենքի ընդհանուր թիվը։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Պենտագոնին։
Թարմացված ռումբը պետք է փոխարինի B61-7 ռեզերվների մի մասին և կունենա նմանատիպ հզորություն՝ ավելի բարձր անվտանգությամբ և ճշգրիտ ցուցիչներով, որոնք մինչ օրս ունի B61-12 ամենաժամանակակից մոդիֆիկացիան:
«Միացյալ Նահանգները մտադիր է արդիականացնել B61 ազատ անկման միջուկային ռումբը մինչև B61-13 տարբերակի` Կոնգրեսի հավանության և համապատասխան միջոցների դեպքում», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Պենտագոնը հավելել է, որ ռումբի հետագա արդիականացման որոշումը պատասխան չէ որևէ առանձին միջազգային իրադարձության, այլ «արտացոլում է աշխարհում զարգացող անվտանգության իրավիճակի գնահատականը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում