Yerevan
8
+30°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Սիրիայի ամերիկյան բազայում պայթյուններ են լսվել

Սիրիայի ամերիկյան բազայում պայթյուններ են լսվել

Պայթյուններ են լսվել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգի Օմար նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան բազայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դեյր էզ Զորի արևելքում գտնվող Օմար նավթային հանքավայրի ամերիկյան ռազմաբազայի տարածքում մի քանի պայթյուն է լսվել», – ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ամերիկյան ինքնաթիռները հարձակվել են Սիրիայում երկու թիրախների վրա, որոնք ենթադրաբար օգտագործվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրանամետ խմբավորումների կողմից։ Նա ընդգծել էր, որ պայթյունները կապված չեն պաղեստինա-իսրայելական հակամարտության հետ։

«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ բազան հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում