Ռուս խաղաղապահների գործողության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անվանումը փոխվել է. ՌԴ ՊՆ
28/10/2023 09:27
Նմանատիպ
ՌԴ պաշտպանության նախարարությունը փոխել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողության գոտու անվանումը:
«Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան»՝ ասված է ռազմական գերատեսչության տեղեկագրում։ Նախկինում ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրերում գործողությունների գոտին կոչվում էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի»։
Հոկտեմբերի 27-ի տեղեկագրում նշվում է, որ` «ճանապարհներին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Խանքենդի տարածքում տեղադրվել է երկու հենակետ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում