Ադրբեջանը լեգիտիմացնում է իր ցեղասպան քաղաքականությունը. Թաթոյան
Նմանատիպ
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան օգտահաշվում գրառում է կատարել և կետերով ներկայացրել, թե ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը հայերի առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ։
Նա մասնավորապես նշել է. «Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ Ադրբեջանի իշխանությունը`
1)լեգիտիմացնում է իր քաղաքական կեղծ թեզերը կեղծ մեղադրանքների առաջադրումով (տեռորիզմ ու տեռորիզմի ֆինանսավորում, փողերի լվացում, անօրինական զինված խմբավորումներ, սպանություններ և այլն)
2)լեգիտիմացնում է իր ցեղասպան քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը և դրանք առաջ տանելու իր համար «լեգիտիմ» հիմքեր ստեղծում
3)մաքրում է իր վրայից գործած հանցանքները` մարդկանց սպանությունները, խոշտամգումներ, առևանգումներ, հարյուր հազարավոր մարդկանց բռնի տեղահանումներ և այլն»։
Թաթոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը ստեղծում է արդեն Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի և նոր հանացանքների հիմքեր (օրինակ՝ խոշտանգումներով ստացվող ցուցմունքներով ու կեղծ քրեական վարույթներով և այլն)։ Նաև փորձում է կոտրել հայ ժողովրդի ոգին, վիրավորում է ազգային արժանապատվությունը, հայ հասարակությունը պահում է լարվածության մեջ և մարդկանց պատճառում հոգեկան տառապանքներ:
«Նրանց բոլորի ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է՝ անկախ նրանցից որևէ մեկի նկատմամբ անձնական վերաբերմունքից`
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյան, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյան, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայան, բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյան և Դավիթ Մանուկյան, տարբեր ժամանակ գերեվարված հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք»,-եզրափակել է Թաթոյանը։