Իրանի փոխնախագահը եւ խորհրդարանական խումբը ժամանում են Մոսկվա

Իրանի փոխնախագահ Սորեն Սատարին, ինչպես նաեւ Իսլամական Հանրապետության պաշտոնական խորհրդարանական պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին ժամանում են Մոսկվա: Այդ մասին հոկտեմբերի 23-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային:

«Երկուշաբթի օրը խորհրդարանական խումբը այցով կժամանի Մոսկվա, որտեղ կգտնվի չորս-հինգ օր: Կժամանի նաեւ Իրանի փոխնախագահ Սորեն Սատարին»,-հավելել Է դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում