Կարեն Խաչատրյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Նմանատիպ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։
Կարեն Խաչատրյանը (82կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի մրցակցին 3։1 հաշվով։
Այսպիսով, Կարենը կպայքարի եգիպտացի ըմբիշի հետ բրոնզե մեդալի համար։
Այսօր վստահ հաղթանակներով են մեկնարկել նաև Ռազմիկ Քուրդյանը, Հենրիկ Գևորգյանը և Մանվել Խաչատրյանը։
Կիսաեզրափակիչ դուրս եկած երկու հայ ըմբիշներն էլ՝ Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանը, դուրս մնացին ոսկե մեդալի համար հետագա պայքարից։
72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը կիսաեզրափակիչում պարտվեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Դմիտրի Ադամովին` 6:14 հաշվով։ Իսկ 97 կգ քաշային Հայկ Խլոյանը 0:9 հաշվով պարտվեց չեզոք կարգավիճակում հանդես եկող բելառուս Պավել Հլինչուկին։
Նրանք երկուսն էլ կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում