Wildberries-ը գումար կգանձի պոլիէթիլենային տոպրակների համար
28/10/2023 16:36
Նմանատիպ
Wildberries առցանց առևտրի հարթակը հայտարարել է, որ հոկտեմբերի 30-ից Բելառուսում և Հայաստանում հաճախորդները պետք է ապրանքների առաքման կետերում վճարեն բրենդային տոպրակների համար։ Այս հաղորդագրությունը հայտնվել է օգտատերերի անձնական հաշիվներում։
Փաթեթի արժեքը Հայաստանում կկազմի 22-ից 65 դրամ՝ կախված պոլիէթիլենային տոպրակի տեսակից, իսկ Բելառուսում՝ 17-ից 51 կոպեկ։ Գումարը կգանձվի այն քարտից, որը կցված է գնորդի օգտահաշվին: Այս մասին ընկերությունը հաճախորդներին տեղեկացրել է անձնական ծանուցումների միջոցով։
Նշենք, որ Ռուսաստանում Wildberries ընկերությունը պոլիէթիլենային տոպրակները հաճախորդների համար վճարովի էր դարձրել դեռևս 2023 թվականի փետրվարին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում