Խոշոր վթար Եգիպտոսում․ մահացել է 32 անձ
Նմանատիպ
Կահիրեի և Ալեքսանդիայի արանքով անցնող մայրուղու վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 32 անձ մահացել է։ Տեղեկությունը հայտնում են եգիպտական ԶԼՄ–ները` վկայակոչելով Բուհեյրա շրջանի անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ–մայոր Մահմուդ Խուվայդին։
Նշվում է, որ ևս 60 անձ վնասվածքներ է ստացել։
A multi-vehicle crash in Egypt’s Beheira governorate kills 28 and wounds 60 others pic.twitter.com/LuTJoFWYmp
— Daily News Egypt (@DailyNewsEgypt) October 28, 2023
«Հետաքննությունը ցույց է տվել, որ երբ ուղևորներով ավտոբուսն ընթանում էր Կահիրեի և Ալեքսանդրիայի միջև անապատում գտնվող ճանապարհով, Կահիրեի ուղղությամբ 132-րդ կմ–ից առաջ նավթի արտահոսք է տեղի ունեցել։ Այն հանգեցրել է բազմաթիվ ավտոմեքենաների բախումների, որոնցից մի քանիսը բռնկվել են»,– ասել է Խուվայդին։
Վթարի հետևանքով տուժել են ուղևորատար ավտոբուսն ու մի քանի մարդատար ավտոմեքենա, որոնցից մի քանիսը բռնկվել են:
Եգիպտոսի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ նրանք բախվել են Վադի Էլ Նատրուն շրջանում՝ միջազգային մայրուղու դիմաց՝ դեպի Կահիրե ուղությամբ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրավորներից 53-ը բուժվում են Վադի Էլ Նատրունի ցերեկային վիրաբուժության հիվանդանոցում, իսկ 7-ը՝ Արևմտյան էլ Նոբարիայի կենտրոնական հիվանդանոցում: Մյուս երեքը բուժօգնություն են ստացել դեպքի վայրում:
Երկրի դատախազությունը դեպքի առնչությամբ քննություն է իրականացնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում