Starlink-ը օգնություն կտրամադրի Գազայի հատվածին․ Մասկ

Starlink-ը օգնություն կտրամադրի Գազայի հատվածին․ Մասկ

Իլոն Մասկը հայտնել է, որ Starlink-ը կապ է հաստատելու միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների հետ՝ Գազայի հատվածին օգնություն տրամադրելու համար։

«Starlink-ը կապ կհաստատի միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների հետ՝ Գազայի հատվածին օգնություն տրամադրելու համար»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում՝ ի պատասխան կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսի գրառմանը, որը դատապարտել է Գազայի հատվածի փակումը:

Ուրբաթ երեկոյան հեռախոսային կապի և ինտերնետի մատակարար Jawwal-ը հայտնել է, որ դադարեցրել են աշխատանքը Գազայի հատվածում իսրայելական բանակի զանգվածային հարվածներից հետո:

Ինչպես մանրամասնել է Մասկը, կազմակերպությունը հիմնականում կօգնի կապի միջոցների վերականգնման հարցում։

Ալ Արաբիա և Ալ Ջազիրա հեռուստաալիքների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 27-ին Գազայի հատվածն ամենաուժեղ հարձակմանն է ենթարկվել հոկտեմբերի 7-ից ի վեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում