Լոնդոնում 100 հազար մարդ դուրս է եկել ցույցի՝ ի պաշտպանություն Պաղեստինի
Նմանատիպ
Լոնդոնում հազարավոր մարդիկ զանգվածային ցույցի են դուրս եկել՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի։ Ինչպես տեղեկացնում է Sky News-ը, ցուցարարների թիվը մոտ 100 հազար է։
Այս պահին ակցիան տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում, հաղորդում է Sky News-ը:
Մարդիկ կոչ են անում դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում։ Շատերի ձեռքում Պաղեստինш դրոշն ու զինանշանն է:
Հրատարակության տվյալներով՝ նմանատիպ ցույցեր են տեղի ունենում թագավորության այլ քաղաքներում, այդ թվում՝ Մանչեսթերում և Գլազգոյում։
Լոնդոնի ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսվող հանրահավաքում անվտանգության ապահովման համար կօգտագործի մոտ հազար ոստիկանական ուժեր: Գերատեսչությունը նաև որոշ սահմանափակումներ է մտցրել երթի մասնակիցների համար՝ նրանք պետք է գնան հստակ երթուղիով, և արգելվում է հավաքվել Իսրայելի դեսպանատան մոտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում