Լավրովն ու Բայրամովը կրկին հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Բայրամովը կրկին հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Սա վերջին շաբաթվա ընթացքում Լավրովի և Բայրամովի երկրորդ հեռախոսազրույցն է։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները քննարկել են տարածաշրջանին առնչվող հարցեր։

Հաստատվել է 2020-2022 թթ. բարձր մակարդակում եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։

Այդ պայմանավորվածությունները ներառում են պայմանագրի նախապատրաստում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա։

Նրանք խոսել են նաև երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել նաև հոկտեմբերի 24-ին, որի ընթացքում բարձր գնահատական է տրվել հոկտեմբերի 23–ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստի արդյունքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում