Էրդողանը համեմատել է Արևմուտքի վերաբերմունքը Ուկրաինայի և Գազայի հատվածի նկատմամբ

Էրդողանը համեմատել է Արևմուտքի վերաբերմունքը Ուկրաինայի և Գազայի հատվածի նկատմամբ

Նրանք, ովքեր Արևմուտքում կոկորդիլոսի արցունքներ են թափում ուկրաինական հակամարտության զոհերի համար, այսօր լուռ հետևում են Գազայի հատվածում երեխաների մահվան դեպքերին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ։

«Նրանք, ովքեր երեկ կոկորդիլոսի արցունքներ էին թափում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում զոհված խաղաղ բնակիչների համար, այսօր լուռ հետևում են հազարավոր անմեղ երեխաների մահվանը։

Եթե ​​դուք արցունքներ եք թափում Ուկրաինայում սպանվածների համար, ապա ինչո՞ւ եք լռում Գազայում սպանվածների համար»,- ասել է Էրդողանը Պաղեստինին աջակցող ցույցի ժամանակ, որն ընթանում է Ստամբուլում։

Նա հավելել է, որ Թուրքիան մտադիր է Իսրայելին պատերազմական հանցագործ հայտարարել։

Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության հետեւանքով զոհված երեխաների թիվը մոտենում է երեք հազարի։

Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի հունիսը հանրապետությունում սպանվել է 4464 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 134 երեխա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում