Իսրայելը կդադարի օգտագործել Starlink-ը Մասկի հայտարարության պատճառով
Նմանատիպ
Իսրայելի կապի նախարար Շլոմո Կարհին հայտարարել է SpaceX-ի հետ կապերը խզելու մասին՝ Գազայում Starlink համակարգերն օգտագործելու մասին Իլոն Մասկի որոշման պատճառով:
«ՀԱՄԱՍ-ը դա կօգտագործի ահաբեկչական գործունեության համար… Միգուցե Մասկը պատրաստ լիներ դա պայմանավորել մեր առևանգված նորածինների, որդիների, դուստրերի, տարեցների ազատ արձակմամբ: Մինչ այդ իմ գերատեսչությունը կդադարի օգտագործել Starlink-ը»,- նշված է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի գործարարը հայտարարել էր, որ Starlink ցանցի արբանյակային կապի ծառայությունները կտրամադրվեն Գազայի հատվածում օգնություն ցուցաբերող միջազգայնորեն ճանաչված կազմակերպություններին:
Նշենք, որ հոկտեմբերի 27–ին պաղեստինյան Jawwal հեռահաղորդակցական ընկերությունը հաստատել է Գազայի հատվածում կապի և ինտերնետի ծառայությունների ամբողջական անջատումը:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելը բանակցություններ է վարում SpaceX ընկերության հետ պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում Starlink արբանյակային կապի ծառայությունների մատուցման շուրջ:
Նշվում էր, որ Starlink-ը կարող է իսրայելական բնակավայրերը սահմանամերձ շրջաններում ապահովել ինտերնետ հասանելիությամբ այն պայմաններում, երբ Գազայի ողջ տարածքում Իսրայելը կարող է անջատել ոչ միայն բուն ցանցի, այլև հեռախոսային ծառայությունների հասանելիությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում