Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն վերսկսել են ազատ առևտրի շուրջ բանակցությունները
Նմանատիպ
Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն վերսկսել են ազատ առևտրի շուրջ բանակցությունները, Նյու Դելին պահանջել է միության երկրներից առևտրի վերջին տվյալները։ Այս մասին հայտնում է Business Standard-ը։
Բանակցությունները դադարեցվել էին նախ՝ 2020 թվականի մարտին, իսկ հետո՝ 2022 թվականի փետրվարին՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով։
ԵԱՏՄ երկրների հետ Հնդկաստանի ապրանքաշրջանառությունը 2022-2023 ֆինանսական տարում կազմել է 50,3 մլրդ դոլար, որից 49,3 մլրդ դոլարը Ռուսաստանի հետ առևտուրն է։
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մտադիր է ակտիվացնել բանակցությունները Հնդկաստանի հետ՝ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կնքման համար։ Այս մասին ավելի վաղ Ռուսաստանի և Հնդկաստանի գործարար շրջանակների միջև կայացած հանդիպմանն ասել էր փոխվարչապետ և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը։
«Մենք հատկապես կարևորում ենք մեր երկրների շուկաներ ապրանքների փոխադարձ հասանելիության հարցերը»,- ասել է նա։
Բացի այդ, Մանտուրովի խոսքով՝ մշակվում է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին ռուս-հնդկական համաձայնագրի ստորագրման հարցը։
Դեռևս մայիսին ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել էր, որ ազատ առևտրի գոտու համաձայնագրերն արդեն ուժի մեջ են Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ։
Իսկ Իրանի հետ համաձայնագիրը հունիսի սկզբին Սոչիում ներկայացվել է ԵԱՏՄ երկրների վարչապետներին։ Դրա ստորագրումը նախատեսվում է այս տարի։
Ելնելով դրանից՝ 5-7 տարվա կտրվածքով՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև փոխադարձ առևտուրը տարեկան 6 միլիարդ դոլարից ակնկալվում է 20 միլիարդ դոլարի։
Անցյալ տարեվերջին բանակցություններ են սկսվել ԱՄԷ-ի, իսկ այս տարի՝ Ինդոնեզիայի հետ ԱԱԳ ստեղծման շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում