2024թ․-ի բյուջեի 42 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին
Նմանատիպ
2024թ․-ի բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի 42 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։
Այս մասին այսօր ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով պաշտպանական ոլորտի ծախսերի բացվածքը։
«Պաշտպանության նախարարության ծախսերը 2024 թվականին կազմելու են 555 մլրդ դրամ, ինչը 7 տոկոսով ավելի է 2023 թվականից և կազմում է ՀՆԱ-ի 5.3 տոկոսը»,– ասել է Հովհաննիսյանը։
Նշենք, որ մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ պաշտպանական ծախսերի աճի դինամիկան որևէ կերպ չի հակասում կառավարության կողմից հայտարարված խաղաղության օրակարգին։
Նրա խոսքով` 2024 թվականի բյուջեի ծախսերը պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվում են` ավելանալով 125 տոկոսով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում