Իսրայելը չի գնա հրադադարի ՀԱՄԱՍ–ի հետ. Նեթանյահու

Իսրայելը չի գնա հրադադարի ՀԱՄԱՍ–ի հետ. Նեթանյահու

Իսրայելը չի գնա հրադադարի ՀԱՄԱՍ-ի հետ։ Հրադադարի կոչերը նշանակում են, որ Իսրայելը զիջի ՀԱՄԱՍ-ին և հանձնվի: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Ես ցանկանում եմ հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։ Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ–ն չհամաձայնեց հրադադար հաստատել Փերլ Հարբորի ռմբակոծությունից կամ սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից հետո, Իսրայելը ևս չի համաձայնի դադարեցնել ՀԱՄԱՍ–ի դեմ ռազմական գործողությունները հոկտեմբերի 7–ի սարսափելի հարձակումից հետո: Հրադադարի կոչերը նշանակում են ՀԱՄԱՍ–ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը զիջելու կոչեր անել: Դա չի լինի»,– եզրափակել է Նեթանյահուն ճեպազրույցի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում