ՀՀ ՔԿ․ ԼՂ-ում զոհերի, խոշտանգումների և գերիների վերաբերյալ տվյալներ
Նմանատիպ
14 մարդ խոշտանգվել է, 64–ը՝ զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ X–ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,- գրել է նա:
Investigative committee of Armenia published data on numbers of killed & wounded, among them civilians, including children, as result of large-scale military attack by Azerbaijan against #NagornoKarabakh on September 19. 14 individuals were tortured & 64 died on the move from NK. pic.twitter.com/EaeJjLk0VA
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) October 30, 2023
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Լեռնային Ղարաբաղում ունենք 200-ից ավելի զոհված զինվորական և քաղաքացիական անձ, շուրջ 12 քաղաքացիական անձի և 30 զինծառայողի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։
«Արձանագրել ենք նաև խոշտանգման 14 դեպք, որոնցից 12-ը զինծառայող են, իսկ 2-ը՝ քաղաքացիական անձ» ,- հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում