Telegram-ը կարգելափակի բռնության կոչ անող ալիքները
Նմանատիպ
Բռնության կոչ անող ալիքները կարգելափակվեն Telegram-ի կանոնները խախտելու համար, ասել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը՝ Telegram-ում ռուսալեզու լսարանի համար հղած ուղերձում։
«Բռնության կոչ անող ալիքները… կարգելափակվեն Telegram-ի, Google-ի, Apple-ի և ողջ քաղաքակիրթ աշխարհի կանոնները խախտելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Այսօր Telegram-ն արգելափակել է Утро Дагестан ալիքը, որը, ըստ տեղեկությունների, կովկասյան հանրապետության բնակիչներին անկարգությունների կոչ է արել: Նմանատիպ բովանդակություն տարածող այլ ռեսուրսների հետ կլինի նույնը կզգան, նշել է Telegram-ի հիմնադիրը։
Կիրակի երեկոյան Մախաչկալայի բնակիչները ներխուժել են Ույթաշ օդանավակայանի թռիչքուղի, ուր ժամանել է Թել Ավիվից չվերթը։ Հաղորդվել է, որ նրանք փնտրում են ժամանած Իսրայելի քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել են տարածքը լքող մեքենաները։ Օդանավակայանի տարածքում սկսվել են անկարգություններ։ Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերը, և որոշ ժամանակ անց օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարեց, որ թռիչքուղին մաքրվել է չարտոնված մարդկանցից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում