Թուրքիայում երեխաները ենթարկվում են աշխատանքային թրաֆիքինգի
Նմանատիպ
Անցյալ տարի Թուրքիայի կառավարական իշխանությունները բացահայտել են 28 հազար երեխայի աշխատանքի տեղավորման փաստը։ Միաժամանակ, 2022 թվականին պարզվել է, որ Թուրքիայում 3552 երեխա մուրացկանություն է արել փողոցներում։ Նաև այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատանքային դժբախտ պատահարների հետևանքով մահացել է մինչև 14 տարեկան 21 և 15-ից 17 տարեկան 23 երեխա։
Հավելենք նաև, որ բացի երեխաների թրաֆիքինգից Թուրքիայի 12 նահանգներում թմրավաճառների դեմ գործողության ընթացքում 158 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նշենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր գլխավոր նպատակն առաջիկա ժամանակահատվածում լինելու է երկրի սահմանադրության փոփոխությունը։ Էրդողանն ասել է, որ անհրաժեշտ է հանրապետության «100-ամյա տարիքին համարժեք ազատ, քաղաքակիրթ և համապարփակ սահմանադրություն»։
Որոշում է կայացվել նաև փոխհատուցում գանձել տանտիրոջից, ով բնակարանի վարձը բարձրացրել է օրինական 25 տոկոսից ավելի։ Այս մասին են վկայում օրենսդրության նոր փոփոխությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում