ԱՄՆ-ն Իսրայելից պահանջում է պահպանել կանոնները

ԱՄՆ-ն Իսրայելից պահանջում է պահպանել կանոնները

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Բայդենը մտադիր է ընդգծել Գազայում ահաբեկիչներին խաղաղ բնակչությունից տարբերելու կարևորությունը։ Սալիվանը նշել է. «Հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչներ են զոհվել հակամարտության ընթացքում, և դա ողբերգություն է»։

«Այս մարդիկ արժանի չէին մահվան։ Նրանք արժանի էին ապրելու խաղաղության, ապահովության և արժանապատվության մեջ»:

Սալիվանը նաև մատնանշել է Իսրայելի` պատերազմում «միջոցները նպատակներին համապատասխանեցնելու» անհրաժեշտությունը՝ հավանաբար վկայելով Վաշինգթոնի անհանգստության մասին` ցամաքային գործողություններում Իսրայելի ռազմավարության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում