ՀՀ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցրել է՝ սահմանելով 9.5%։ Այս որոշումն ընդունվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ կենտրոնական բանկը լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանեց 11%, իսկ առևտրային բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ–ն 2023 թ. պարբերաբար իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջին անգամ այն իջեցվել է սեպտեմբերի 12–ին 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75%։

Բացի այս, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել էր 11.25 %, իսկ ՀՀ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %:

Հետևեք մեզ նաև Telegram-ում