Սկսնակ գործարարներին արտոնյալ վարկեր՝ արտոնյալ պայմաններով․ Քերոբյան
Նմանատիպ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է սկսնակ գործարարների համար արտոնյալ վարկերի տրամադրման ծրագիր գործարկել։ ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ծրագիրը դեռ հաստատված չէ կառավարությունում, բայց նախարարը հույս ունի, որ այն մոտ ապագայում կհաստատվի։
«Հաջորդ տարվա բյուջեից մենք կկարողանանք արտոնյալ վարկեր տրամադրել` արտոնյալ տոկոսներով ու գրավի նվազագույն պահանջներով»,- նշել է Քերոբյանը։
Նա համոզված է, որ այսպիսով կստեղծվի միջավայր, որտեղ նորաստեղծ ընկերությունները կկարողանան ավելի հեշտությամբ օգտվել ֆինանսական միջոցներից: Դա կլուծի բիզնեսի համար ամենամեծ խնդիրը` ֆինասական ռեսուրսների հասանելիությունը։
Ընդհանուր առմամբ, փոքր և միջին բիզնեսի աջակցության բյուջեն կկազմի 20,43 մլրդ դրամ, որը 2023 թվականի համեմատ կրկնակի ավել է, իսկ երկու տարվա ընթացքում այն հնգապատկվել է։
Նախարարը համոզված է, որ այսպիսով արտադրողականության աճ կապահովվի, որի արդյունքում տնտեսության տարբեր ճյուղեր կդառնան ավելի մրցունակ միջազգային շուկայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում