Իսրայելը օգնել է Ադրբեջանին հայ ժողովրդի վրա հարձակվելիս. ֆրանսիացի քաղաքական գործիչ
31/10/2023 15:59
Նմանատիպ
Ֆրանսիական աջակողմյան Reconquista կուսակցության առաջնորդ Էրիկ Զեմմուրը, լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով իսրայելա-պաղեստինյան պատերազմի մասին և նշել է, որ սա քաղաքակրթական պատերազմ է, որը դուրս է բոլոր սահմաններից։
«Երբեմն նույնիսկ Իսրայելը մոռանում էր այդ մասին, երբ օգնեց Ադրբեջանին հարձակվել հայ ժողովրդի վրա:
Արդյունքում մենք ՄԱԿ-ում տեսանք, թե ինչպես է Ադրբեջանը գործում Իսրայելի դեմ։ Լսեցինք, որ ադրբեջանցիներն ասում էին, որ «կարևոր չէ, որ Իսրայելը մեր դաշնակիցն է, պաղեստինցիները մեր եղբայրներն են»։
Այս պատերազմը պետք է բոլորի համար պարզաբանումների առիթ լինի»,- ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում