ԵՄ-ն ավելացնում է մարդասիրական օգնությունը արցախցիներ համար 1,7 միլիոն եվրոյով
Նմանատիպ
Հանձնաժողովն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանում՝ գրեթե 1,7 մլն եվրոյով՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային հոսքի։
Նոր ֆինանսավորումը նպատակաուղղված կլինի էլ ավելի ամրապնդելու ԵՄ գործող մարդասիրական արձագանքը տեղահանվածներին՝ տրամադրելով դրամական օգնություն, ապաստան, պարենային ապահովություն և ապրուստի միջոցներ, պաշտպանություն և առողջություն:
Այս ֆինանսավորումը գալիս է ի լրումն Հանձնաժողովի կողմից արդեն իսկ հայտարարված 10,45 միլիոն եվրոյին, ինչը 2023 թվականին մարդասիրական ընդհանուր ֆինանսավորումը կհասցնի ավելի քան 12 միլիոն եվրոյի:
Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը ասել է. «Ղարաբաղի հայերը չեն մոռացվի. Քանի որ շուտով ձմեռ է, Հայաստանում տեղահանվածները կբախվեն լրացուցիչ մարտահրավերների։ ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը ձմռանը նախապատրաստվելու համար: Մենք շարունակում ենք տեղում աշխատել մեր հումանիտար գործընկերների հետ՝ ամենախոցելի խավերին օգնություն տրամադրելու համար»։
Քանի որ ավելի քան 100,000 մարդ լքել է իրենց տները՝ հաճախ իրենց հետ տանելով նվազագույն իրեր, նրանք այժմ ունեն սննդի, ապաստանի և այլ անհրաժեշտ ծառայությունների կարիք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում