Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովը
Նմանատիպ
Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:
Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
«Քառօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության առջև ծառացած հետպատերազմյա մարտահրավերներին և Արցախից բռնի տեղահանված հայորդիների հիմնախնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը, Եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ժողովը բացվել է Տերունական աղոթքով։ Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Ամենայն հայոց կաթողիկոսը՝ հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում