Ամերիկյան ամսագիրը նշել է Իլոն Մասկի X ընկերության արժեքը
31/10/2023 20:35
Նմանատիպ
Իլոն Մասկին պատկանող X (նախկին Twitter) ընկերության արժեքը գնահատվում է 19 մլրդ դոլար, հայտնում է ամերիկյան Fortune ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ ամսագրի, հարթակը «այժմ գնահատվում է 19 միլիարդ դոլար», կապիտալիզացիան հաշվարկվել է աշխատողին հատկացված մեկ բաժնետոմսի գնի հիման վրա։ Կորպորացիան աշխատակիցներին հնարավորություն է տալիս ստանալ բաժնետոմսեր սահմանափակ վերահսկողության իրավունքներով, որոնցից յուրաքանչյուրի գինը, համաձայն հրապարակման կողմից ձեռք բերված «աշխատակիցների բաժնետոմսերի փոխհատուցման պլանի», հասնում է 45 դոլարի։
Պարբերականը նշում է նաև, որ այս տարվա մարտին ընկերությունն աշխատակիցներին արժեթղթեր է առաջարկել, որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 20 մլրդ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում