Ավարտվում է ռուս խաղաղապահների ռոտացիան ԼՂ-ում

Ավարտվում է ռուս խաղաղապահների ռոտացիան ԼՂ-ում

Ավարտվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունից հայտնել են նաև, որ Ղարաբաղից Ռուսաստան է ուղարկվել ռազմական տեխնիկա՝ պլանային վերանորոգման համար։

«Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 5-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի փակման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում