Անկարայում կհանդիպեն Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

Անկարայում կհանդիպեն Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Անկարայում այսօր կհանդիպի Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իսլամական Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղոդրդագրության մեջ նշվում է, որ Աբդոլլահիանն արդեն ժամանել է Անկարա։ Թուրքիայում նա քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։

«ԱԳ նախարարը մեկնել է Դոհայից և ժամանել Անկարա։ Չորեքշաբթի Թուրքիայում Աբդոլլահիանը կհանդիպի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները և Գազայում ռազմական հանցագործություններին ու ցեղասպանությանը վերջ տալու ուղիները», – ասված է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Նշենք, մինչ այդ Հոսեյն Աբդոլլայիանն աշխատանքային այցով գտնվում էր Կատարում, որտեղ նա հանդիպել է երկրի ղեկավարության, ինչպես նաև Թաիլանդի ԱԳ նախարարի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում