Դոնեցկը հրթիռակոծվել է․ տուժածների մեջ կան լրագրողներ

Դոնեցկը հրթիռակոծվել է․ տուժածների մեջ կան լրագրողներ

Դոնեցկն հրթիռակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչի արդյունքում քաղաքում խոշոր հրդեհ է սկսվել։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Նրա խոսքով՝ հարձակման է ենթարկվել վառելիքով և քսանյութերով տանկը։

Հրթիռակոծության արդյունքում վիրավորվել են «Իզվեստիա» հեռուստաալիքի նկարահանող խմբի անդամները։ Տեղեկությունը հաղորդել է մեդիա հոլդինգը իր Telegram ալիքում։

Թղթակից Եվգենի Բիկովսկին և լրագրող Ալեքսեյ Պոլտորանինը ստացել են բեկորային վնասվածքներ, իսկ ռազմական թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը՝ միջանցիկ վերքեր։

Բիկովսկին պատմել է, որ «Իզվեստիա»-ի նկարահանող խումբը եկել էր Դոնեցկի Բուդեննովսկի շրջան՝ գնդակոծության մասին նյութեր պատրաստելու, իսկ լրագրողների կողքին տանկեր են պայթել։

Բացի հեռուստաալիքի աշխատակիցներից, հրթիռակոծման գոտում է հայտնվել ՏԱՍՍ-ի ֆոտոլրագրող Դմիտրի Յագոդկինը, հաղորդում է գործակալությունը։ Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականներն առնվազն երեք հարված են հասցրել՝ բազմակի արձակման հրթիռային համակարգից (MLRS):

ՌԴ ՊՆ տվյաներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հանրապետության տարածքի ուղղությամբ կրակել են 29 անգամ՝ արձակելով 106 միավոր տարբեր զինամթերք։ Մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է, չորս բնակելի շենք՝ վնասվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում