ԱՄՆ-ն «մարեց» Էրդողանի զայրույթը մի զույգ ռազմավարական ռմբակոծիչներով
Նմանատիպ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու B-1B Lancer ռմբակոծիչներ անցյալ երեքշաբթի վայրէջք կատարեցին Թուրքիայում։ Թերևս սա նման տիպի ռազմավարական ռմբակոծիչների առաջին այցն էր Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիք ավիաբազա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, գրում է Drive տեղեկատվական-վերլուծական պորտալը։
B-1B-ի ժամանումը տեղի է ունենում Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության հերթական աճի ֆոնին, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուժեղացնում է իր հռետորաբանությունը Իսրայելի կառավարության դեմ՝ միաժամանակ հայտարարելով, որ իր հակառակորդը՝ ՀԱՄԱՍ-ը, «ահաբեկչական կազմակերպություն» չէ:
Պենտագոնի Վիզուալ տեղեկատվության բաշխման ծառայության (DVIDS) մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ինջիրլիքի այցը ներառում էր առաջին «թեժ փոս» լիցքավորումը (մարտական ինքնաթիռի լիցքավորումն իրականացվում է առանց նրա շարժիչները անջատելու- խմբ.), որն իրականացվել է ռմբակոծիչների կողմից բազայում:
Այս հրապարակմանը կից որևէ լուսանկար չի տրամադրվել, թեև ականատեսները կարողացել են ֆիքսել B-1B-ի ժամանումը Թուրքիա:
Լանսերները հաշվառված են «Չղջիկ» մականունով 9-րդ էքսպեդիցիոն ռմբակոծման ջոկատում (Տեխասի Դայս ռազմաօդային բազա), որոնք ներկայումս տեղակայված են RAF Fairford-ում՝ Մեծ Բրիտանիայում՝ Bomber Task Force Europe 24−1-ում:
B-1B-ները, նախքան թուրքական ռազմաօդային ուժերի հետ ուսումնական թռիչքի համար կրկին օդ բարձրանալը, մնացին Ինջիրլիքում՝ Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի գլխավոր ռազմական կայանում, երկու ժամից էլ պակաս։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 28-ին Ստամբուլում ի պաշտպանություն Պաղեստինի լայնամասշտաբ հանրահավաքի ժամանակ (ըստ պաշտոնական տվյալների՝ դրան մասնակցել է մոտ 1,5 մլն մարդ), ասել է, որ Անկարան համապատասխան աշխատանքներ է տանում Իսրայելին «պատերազմական հանցագործ» հռչակելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում