Իրաքյան Քրդստանի խորհրդարանը որոշում է ընդունել քրդական ուժեր ուղարկել Քոբանի

Իրաքյան Քրդստանի խորհրդարանը` նախագահ Մասուդ Բարզանիի գլխավորությամբ, որոշում է ընդունել քրդական ուժեր ուղարկել սիրիական Քոբանի քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, որոշումն ընդունվել է փակ քվեարկության արդյունքում: Ավելի վաղ Իրաքյան Քրդստանը ռազմական օգնություն էր ուղարկել Քոբանի քաղաքում կռվող քրդական ուժերին: Օգնությունը տրամադրվել էր միջազգային դաշինքի օդանավերի միջոցով: Թուրքիան իր հերթին քրդական բեշմերգա կոչվող ուժերին թույլատրել է իր տարածքով մտնել սիրիական քաղաք: Նրանք սահմանը կհատեն թուրքական Սուրուչա քաղաքի մերձակայքում: Արդեն որոշված է, որ Սիրիա կմեկնի պրոֆեսիոնալ խումբ, որի անդամները հակաահաբեկչական պատրաստվածություն ունեն:

Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքն արդեն մեկ ամսից ավելի հայտնվել է «Իսլամական պետության» հարձակման թիրախում: Այն ալ Արաբ կամ Քոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է քրդական ինքնավար ադմինիստրացիայի խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Հոկտեմբերի սկզբին այնտեղ բնակվում էին մոտ 100 հազար բնակիչներ: Քաղաքի և շրջակա գյուղերի ավելի քան 1 80 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում կազմակերպությունը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանի քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձա կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում