Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքում
Նմանատիպ
Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА) նոյեմբերի 3-ին առաջին անգամ ցուցադրվելու է հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» (1928թ․) ֆիլմը՝ 35մմ ժապավենային տարբերակով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածած հաղորդագրությունից:
Ֆիլմը կունենա երկու ցուցադրությունը՝ նոյեմբերի 3-ին և 13-ին՝ ժամը՝ 18:30-ին МоМА թանգարանի The Roy and Niuta Titus Theater 1 սրահում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։ Հատկանշական է՝ սա հայկական երկրորդ ֆիլմն է, որ ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկում։
Առաջինը՝ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) 4K վերականգնված ֆիլմի նոր 35մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021 թվականի հունվարին և վերջինիս մեկ օրինակը պահպանության է հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում