Զախարովան մեկնաբանել է Բլինկենի ցինիզմը, ով իր որդուն հագցրել էր «Զելենսկու պես»

Զախարովան մեկնաբանել է Բլինկենի ցինիզմը, ով իր որդուն հագցրել էր «Զելենսկու պես»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցինիզմի գագաթնակետ է համարել այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Սպիտակ տանը Հելոուինի տոնակատարություններին իր երեխաներին հագցրել է Կիևի վարչակարգի ղեկավարի հագուստը հիշեցնող զգեստներ` Վլադիմիր Զելենսկու կերպարով և Ուկրաինայի դրոշի գույներով։

«Դուք հավանաբար տեսել եք դա: Հրեշավոր է! Սա ցինիզմ է։ Ես հիմա խոսում եմ Բլինկենի մասին, ով իր երկու երեխաներին բերել է Սպիտակ տուն, փոքրիկներին, հասկանո՞ւմ եք, հավանաբար մոտ վեց կամ յոթ տարեկան, գուցե հինգ տարեկան։ Փոքրիկ տղան եկավ Զելենսկու կոստյումով, իսկ աղջիկը եկավ ուկրաինական դրոշի գույներով հագնված»,- նշել է Զախարովան Sputnik-ի ռադիոկայանի եթերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում