ԵՄ մշտադիտարկաման առաքելությունը Հայաստանում կենտրոնակայան է բացել

ԵՄ մշտադիտարկաման առաքելությունը Հայաստանում կենտրոնակայան է բացել

Այսօր ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարգոսը, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկոս Ռիտտերը և նախագահ Վահագն Խաչատրյանը Հայաստանում ԵՄ կենտրոնակայան են բացել։

Նշենք, որ Վասիլիս Մարգոսը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Գրանադայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Եվրամիությունը կրկին դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ և ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում