ԵՄ-ն և ՀՀ-ն հանձնառու են ամրապնդել իրենց կապերը. Վասիլիս Մարագոսը

ԵՄ-ն և ՀՀ-ն հանձնառու են ամրապնդել իրենց կապերը. Վասիլիս Մարագոսը

Եվրամիության հիմնական նպատակներից է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Հոկտեմբերի սկզբին Գրանադայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Եվրամիությունը կրկին դատապարտեց Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ և ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Մենք հավատարիմ ենք մնում այս ջանքերին»,- ասել է Մարագոսը:

Դեսպանը հավելեց, որ ԵՄ-ն և Հայաստանը հանձնառու են ամրապնդել իրենց կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի ողջ ներուժի իրացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում