ԱՄՆ-ում հայտարարել են ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին
01/11/2023 19:04
Նմանատիպ
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի աճի մասին։
«Ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առանց այդ էլ բարձր էր ամբողջ տարվա ընթացքում, սակայն Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը բոլորովին այլ մակարդակի է բարձրացրել ամերիկացիների վրա հարձակումների սպառնալիքը»,- հայտարարել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը:
Նախկինում Ռեյը հայտնել էր նաև, որ տեղեկություն չունի, թե ՀԱՄԱՍ-ը կարող է գործողություններ իրականացնել ԱՄՆ-ում, սակայն այդ հնարավորությունը չի կարելի բացառել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում