Իրանը հերքել է իր մասնակցությունը ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումներին
Նմանատիպ
ԱՄՆ-ն «կանաչ լույս» է վառել Իսրայելի համար Գազայում հանցագործություններ կատարելու համար, ամերիկացիները՝ որպես Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման գլխավոր մեղավոր, կարող են թիրախ դառնալ ցանկացած վայրում, և դա կապ չունի Իրանի հետ: ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։
Նոյեմբերի 1-ին Իրաքում շիա խմբավորումները հայտարարել էին, որ երկու անօդաչու թռչող սարքերով գնդակոծել են ամերիկյան Էտ Թանֆ ռազմակայանը, որը ռազմական օբյեկտ է Սիրիայի Հոմս նահանգում` Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանին:
«Իսրայելը Գազայում հանցագործություններ է կատարում ԱՄՆ թույլտվությամբ։ Նահանգները ղեկավարում է այս պատերազմը: Միանգամայն բնական է, որ մահմեդականները դժգոհ են Գազայի բնակիչների ճնշումներից, և ԱՄՆ-ն պետք է իմանա, որ իրենց գործողություններն անպատասխան չեն մնա: Բոլորը մտահոգված են, և նրանք ցանկացած վայրում կարող են թիրախ դառնալ, ինչը ոչ մի կապ չունի Իրանի հետ։ Ավելի վաղ նրանց հրապարակայնորեն զգուշացրել էին, որ դադարեցնեն դաժան սպանությունները և չաջակցեն», – ասել է իրանցի նախարարը։
Ավելի վաղ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր լրագրողներին, որ ԱՄՆ զինվորականները վերջին 13 օրվա ընթացքում արդեն 23 հարձակման են ենթարկվել Իրաքում և Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում