Շախմատի միջազգային ֆեդերացիայի լավագույն 100-յակում են նաև հայ մարզիկները
Նմանատիպ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է առաջատար շախմատիստների ամենամսյա աղյուսակը։ Տղամարդկանց վարկանիշում առաջատարն աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, առաջին տասնյակում հայ շախմատիստներ չկան։
Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր տեղում է Հայկ Մարտիրոսյանը (2708), որը 34-րդն է։ Գաբրիել Սարգսյանը (2686) 48-րդն է, Հրանտ Մելքումյանը (2650)` 94-րդը, Կարեն Հ․ Գրիգորյանը (2646)` 97-րդը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (2727) 23-րդտեղում է։ Ստորև ներկայացնում ենք ՖԻԴԵ–ի վարկածով առաջին տասնյակը։
- Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2829)
- Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2795)
- Դին Լիրեն (Չինաստան, 2780)
- Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2778)
- Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա, 2777)
- Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2771)
- Ուեսլի Սո (ԱՄՆ, 2752)
- Անիշ Գիրի (Նիդերլանդներ, 2752)
- Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2750)
- Ռիչարդ Ռապորտ (Ռումինիա, 2748)։
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Էլինա Դանիելյանը 2413 միավորով 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 64-րդը (2387), Աննա Սարգսյանը՝ 83-րդը (2364), Մարիամ Մկրտչյանը կիսում է 99-101 տեղերը (2347)։
Վարկանիշի առաջատարը Չինաստանը ներկայացնող Հու Յիֆանն է։
Հիշեցնենք` հոկտեմբերին հրապարակված վարկանիշով Հայաստանը ՖԻԴԵ–ի լավագույն 100–յակում ուներ 7 ներկայացուցիչ` Հայկ Մարտիրոսյանը (40), Գաբրիել Սարգսյանը (51), Հրանտ Մելքումյանը (92), Կարեն Գրիգորյանը (99)։ Կանանցից վարկանիշում էին հայտնվել Էլինա Դանիելյանը (44), Լիլիթ Մկրտչյանը (60) և Աննա Սարգսյանը (82)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում