ԱՄՆ-ն քննարկում է Գազա խաղաղապահներ ուղարկելու հարցը
Նմանատիպ
ԱՄՆ Սենատի անդամները քննարկում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պարտությունից հետո Գազայի հատված խաղաղապահ ուժեր ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ երկու սենատորներին հղումով։
Նրանց կարծիքով՝ Գազայում բազմազգ խաղաղապահ ուժերի ստեղծումը հնարավոր է այն բանից հետո, երբ Իսրայելը հաղթի ՀԱՄԱՍ-ին։ Ինչպես ընդգծում է հրատարակությունը, սա ամենավառ նշանն է, որ ԱՄՆ-ն ու նրա գործընկերները լրջորեն դիտարկում են Գազայի հատվածում օտարերկրյա զորքեր տեղակայելու հնարավորությունը։
«Միջազգային ուժերի հնարավոր կազմի շուրջ բանակցությունները շարունակվում են»,- մեջբերում է թերթը դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենին:
Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալն ասել է, որ Կոնգրեսի պատվիրակությունը, որի հետ նա անցյալ ամիս մեկնել էր Իսրայել, քննարկել է սաուդյան զորքերը խաղաղապահ ուժերում ընդգրկելու հնարավորությունը։
Սակայն նա նշել է, որ չի լսել Գազա ամերիկյան ուժեր ուղարկելու մասին խոսակցություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում