ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է ինքնաձիգներ, նռնակներ
Նմանատիպ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելով, հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղեկություն էին ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։ Հենց նշված վայրում էլ հայտնաբերվել է զենք–զինամթերքը։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու»,– զգուշացնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
ՌՈ-ն հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել տարածքային ստորաբաժանումներ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում