ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանից գազի ներկրումը կրկին կրճատել

ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանից գազի ներկրումը կրկին կրճատել

ԵՄ երկրները մտադիր են այս տարի կրճատել ռուսական բնական գազի ներմուծումը մինչև 40-45 մլրդ խմ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ՝ ԱՄՆ-ԵՄ աշխատանքային խմբի էներգետիկ անվտանգության հարցերով հերթական հանդիպման արդյունքներով։

«ԵՄ-ն զգալիորեն նվազեցրել է իր կախվածությունը ռուսական հանածո վառելիքից, այդ թվում՝ աստիճանաբար դադարեցնելով ածուխի ներմուծումը, կրճատելով նավթի ներմուծումը 90%-ով և գազի ներմուծումը 2021 թվականին 155 միլիարդ խորանարդ մետրից մինչև 80 միլիարդ խորանարդ մետր՝ 2022 թվականին։ իսկ 2023 թվականին, ինչպես և սպասվում էր, մինչև 40-45 մլրդ խմ»,- ասվում է փաստաթղթում։

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա բնական գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման և ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հեղուկ բնական գազի (LNG) առևտրի աճի հարցերը։ Հայտարարության մեջ նշվում է, որ «ԱՄՆ-ը ներկայումս հանդիսանում է Եվրոպա LNG-ի ամենամեծ մատակարարողը»։

Բացի այդ, հանդիպմանը շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «ԵՄ-ի կողմից գազի պահանջարկի հետագա կրճատման կոնկրետ քայլերը, այդ թվում՝ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների միջոցով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում